Պաղեստին-Իսրայել հակամարտության մեջ ՀՀ-ն ընդունում է 2 պետությունների գոյության փաստը․ Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1131320

Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է․ Երևանն ընդունում է երկու պետությունների գոյության փաստը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Պաղեստինի հարցում։

«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի պաղեստինյան հակամարտության հարցում։ Մենք դրա մասին բարձրաձայնելու առիթներ էլի ենք ունեցել։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ընդունում ենք երկու պետությունների գոյության փաստը։ Մենք հրապարակային այսպիսի դիրքորոշում ենք հայտնել տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր բանաձևերի ընդունման ժամանակ։ Մենք առաջին իսկ օրվանից կոչ ենք արել դադարեցնել հակամարտությունը և բանակցային դաշտ մտնել ու հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե հարցը լուծել ռազմական գործողություններով»,- նշեց ՀՀ նախագահը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ