ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ատոմակայանի դիզելային վառելիքի բաքերի կողքին գտնվող ցանկապատի մոտ պայթուցիկ սարք է նետվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տելեգրամ ալիքում հաղորդագրություն է տարածել Զապորոժիեի ԱԷԿ-ը։
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գրոհել Զապորոժիեի ատոմակայանը և Էներգոդար քաղաքը։ Արձանագրվել է կայանի կարևոր ենթակառուցվածքի գնդակոծում։ Առանց պարկուճի պայթուցիկ սարքը նետվել է ցանկապատի մոտ, որի հետևում գտնվում են դիզելային վառելիքով բաքեր։ Եթե հարվածը հասցվեր բաքերին, դա կարող էր հանգեցնել սարսափելի հետևանքների», - ասվում է հաղորդագրությունում:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ փոքր փոս է առաջացել պայթյունի վայրում՝ ցանկապատից մի քանի մետր հեռավորության վրա, որի հետևում դիզելային վառելիքով բաքեր են։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ