ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը բեմադրություն էր, «դիֆտի» կտորը ձեռքը՝ համոզում էր, որ ՀՀ-ից տարածքներ չի տալու, մինչդեռ հակառակն է անում։ Նա ՀՀ տարածքներն օտարելու է և հռչակելու է ադրբեջանական տարածքներ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։
«Տավուշից տարածքներ տալը փլուզում է մեր անվտանգային համակարգը, Վրաստանի, Իրանի հետ կապող ՀՀ ռազմավարական, միջպետական ճանապարհները թշնամու վերահսկողության տակ են հայտնվելու։ Հայաստանը երկու կողմից շրջափակման մեջ կհայտնվի»,-ընդգծեց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևին, ապա Կարապետյանի համոզմամբ, դրանք գեղեցիկ փաթեթավորմամբ արտահայտություններ են, որոնց հասցեատերը ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն են, Արևմուտքը մեր միջոցով իր հարցերն է լուծում, իսկ մենք ոչինչ չենք ստանալու դրանից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ