ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Քիչ առաջ ձերբակալվել է «Իմնեմնիմի» հաղորդման հեղինակներից Վազգեն Սաղաթելյանը, ոստիկանության աշխատողները Սաղաթելյանին տան մոտից ձեռնաշղթաներով տարան։
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է նաև Նարեկ Սամսոնյանը, նա և Սաղաթելյանը համատեղ համացանցային հաղորդաշար են վարում։
Սամսոնյանին ձերբակալել էին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։
--00—ՅՄ