ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր արտաքին հարաբերություններն այլ գործընկերների հետ, Մոսկվան ինքն էլ է գնում այդ ճանապարհով, մեզ տագնապեցնում է, որ որոշ ուժեր, որոնք ցանկանում են դառնալ ՀՀ-ի «կուրատոր», փորձում են դրա մեջ դնել հակառուսական քաղաքականություն։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նաև հավելել է, որ ՌԴ-ն համարում է Հայաստանի սուվերեն իրավունքը զենք ձեռք բերել օրինակ Ֆրանսիայից։ «Ոչ ոք չի խանգարում, որ Հայաստանը գնա այդ ճանապարհով , ոչ մեկ նոտա չի տալիս։ Բայց իմ համոզմունքն այն է, որ սխալ է, թե ՌԴ-ն չի կարողանում ապահովել իր անվտանգային պարտականությունները», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ