ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Թրամփը ՌԴ-ին հավասարեցնում է Ուկրաինայի կարգավիճակին: Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։
Ըստ Հարությունյանի՝ Ամերիկան վաղուց է խելացի քաղաքականություն վարում․ «Նա թույլ է տալիս Ռուսաստանին գրավել տարածքներ, որոնց հետո հենց ինքն է տիրանալու, դա առավել ակնհայտ երևաց Երկրորդ համաշխարհային տարիների արդյունքներից»։
Բանախոսը համոզմունք հայտնեց նաև, որ նախագահ Թրամփին իշխանության են բերել ամերիկյան ուժային կառույցները․ «Իրենց պետք էր Թրամփի նման էքսցենտրիկ կերպար, այնպես չէ, որ նա մեծահարուստ է և կարող էր ինքն իրենով հաղթել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ