ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 4 հազար 100 մարդ ապրում է Արագածոտնի մարզում: Գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները հանդիպել են նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, ներկայացրել կառավարության աջակցության ծրագրերը:
Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Կառավարության անդամների և ԱԺ պատգամավորների մարզային այցերը կլինեն շարունակական:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։
--00—ԼՀ