ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
97 մլն 035 հազար դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների շուրջ 17 հազար սովորողներին դասագրքերով ապահովելու համար։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստին։
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ամբողջությամբ փոխհատուցել բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները: Այս որոշման շնորհիվ բռնի տեղահանված բոլոր սովորողներն ապահովված կլինեն դասագրքերով:
--00—ՅՄ