ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Երեկ Ոսկեպար ԵՄ դիտորդական առաքելության այցից հետո գյուղի բնակիչների մոտ կասկածներ առաջացան, կամ նույնիսկ համոզմունք, որ Տավուշի մարզի հողերը միակողմանի հանձնված են։ Այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
«Դիտորդական առաքելությունը պետական մարմինների և իշխանության իմացությամբ ու թողտվությամբ, Երևան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ շրջանցել է և դա հիմնավորել, որպես ադրբեջանական և վիճարկելի։
Հետևաբար, լիազորված լինելով գյուղի բնակիչների կողմից՝ ներկայացնելու իրենց պահանջը, դիմում ենք Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին, պահանջելով, որ երկուօրյա ժամկետում այցելեն Ոսկեպար և տան համապատասխան բացատրություն գյուղի բնակիչներին, հակառակ դեպքում, երկուօրյա ժամկետից հետո մենք պետական դավաճանության կասկածով հայց ենք ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն։», - իր խոսքում նշել է Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ