ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
ՌԴ-ն դրսևորել է իրեն որպես արդյունավետ միջնորդ Հարավային Կովկասի համար, դա ոչ թե իրավիճակային լուծում է, այլ հակասությունների ներդաշնակեցում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եվ այստեղ հայտնվեց Արևմուտքը։ Իր չարությունից, խանդից, մտավախությունից, որ այստեղ կարող է խաղաղություն հաստատվել, սկսեց գործել տարածաշրջանի երկրների դեմ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ունի իր տեսլականը, միայն հարցն այն է, որ երբեմն արևմտյան միջամտությունը խախտում է տարածաշրջանում արդեն իսկ ձեռք բերված ներդաշնակությունը»,- ասել է Զախարովան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ