Արևմուտքն ակտիվորեն քանդում է Հարավային Կովկասում հաստատված կապերը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

գգգ.p

Արևմուտքն ակտիվորեն քանդում է Հարավային Կովկասում հաստատված կապերը։ Այս մասին այսօր իր ելույթում նշել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նաստասինը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանը, այն վերածել լարվածության հերթական օջախի կամ նույնիսկ երկրորդ ճակատի՝ Ռուսաստանի սահմանների մոտ։

«Դրա համար նրանք փորձում են ներթափանցել տարածաշրջանային գործընկերների հետ բազմակողմ հարաբերությունների բոլոր ոլորտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության թեմային», - ասել է Անդրեյ Նաստասինը։

--00--ԼՀ