ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News
Իսրայելական աղբյուրների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարված կհասցնի Իրանին առաջիկա 48 ժամվա ընթացքում։
Իրանական հեռուստատեսությունն էլ հայտնում է, որ Իսրայելը Իրանին կարող է պատասխան հարված հասցնել միայն Վաշինգտոնի «աջակցությամբ»։
Իրանը Շվեյցարիայի միջոցով ծանուցել է ԱՄՆ-ին, որ իր բազաները ռազմական թիրախ կդառնան, եթե Վաշինգտոնն աջակցի Իսրայելի պատասխան հարվածին։
--00—ԼՀ