ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Միացյալ Նահանգները համաձայն է իսրայելական կողմի գնահատականների հետ և հավանական է համարում, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը վայելող խմբավորումները կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին։
Ըստ պաշտոնյայի՝ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում այն տեղեկություններին, որ Իրանը շուտով կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության։ Քիրբիի խոսքով՝ հենց այդ պատճառով է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը տարածաշրջանում ուժերի վերադասավորում անում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ