ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ։ Համապատասխան փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո։
Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։
--00—ՅՄ