ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Տավուշից երկու փուլով զիջումներ են լինելու՝ զորքերի հետքաշում ու «անկլավների» հանձնում։ Խնդիր է դրված՝ կազմաքանդել Տավուշի առաջնագիծը ու ամեն գնով զորքերը հետ քաշել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Բնակիչներին համոզում են, որ զորքերը պետք է հետ քաշենք, տարածքները ադրբեջանական են։ Այս ամենի դիմաց ՀՀ-ն ի՞նչ է ստանում, ի՞նչ է զիջում, իրե՞նք են որոշում՝ ՀՀ-ն ինչքան է, այդ տարածքը հայկակա՞ն է, թե՝ ոչ։ Եթե, ինչպես ասում են, հայկական չէ, բայց ունենք խաղաթուղթ, ինչու է միակողմանի զիջում, իսկ Արծվաշենը ե՞րբ է հետ վերցնելու։»,- ավելացրեց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ