Էրդողանը հայտարարել է, որ անվտանգության հարցում զիջումների չենք գնալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News

է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություններով է հանդես եկել՝ խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ֆրակցիայի հետ ունեցած հանդիպմանը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա, անդրադառնալով Թուրքիայի անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծել է, որ իրենք չեն պատրաստվում զիջումների գնալ այդ հարցում:

 «Մենք Թուրքիայի անվտանգությունից կտրականապես զիջումներ չենք անելու: Ինչ էլ, որ լինի մեր տարածաշրջանի և տարածքների վրա «վիրահատություններ» անել թույլ չենք տալու»,-ասել է նա, ապա հավելել, որ Թուրքիան ունի դա անելու բավարար ուժ:

--00—ԼՀ