ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Ապրիլի լույս 20-ի գիշերը Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքը հրթիռային հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
«Մանրամասները դեռ ճշտվում են։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում ռուսական կողմը 291 անգամ հարվածել է Զապորոժիեի շրջանին։ Հակառակորդի կրակահերթի տակ են հայտնվել 7 բնակավայրեր։ Ավերածությունների մասին 22 հաղորդում է եղել։ Խաղաղ բնակիչներ չեն տուժել»,- ասել է նա:
--00—ՅՄ