ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երևանի Հաղթանակի զբոսայգում «Հիշողության այգի» ակցիայի շրջանակում ծառատունկ է իրականացվում` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
«Մենք պարտավոր ենք պահպանել մեր ընդհանուր պատմության ճշմարտությունը։ Նրանք, ովքեր մոռանում են անցյալի, դրա դասերի մասին, դատապարտված են կրկնելու այն ողբերգությունները, որոնց բախվել են նախորդ սերունդները», - ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ակցիան, որին մասնակցել են նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները, անցկացվել է «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
--00—ՅՄ