ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այո, այդ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառերը նշված չեն․ այնուհանդերձ, ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Այս հայտարարությունը ստորագրել ենք նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը»,-ասել է նա։
--00—ՅՄ