ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
«Լոռիում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը (լուսանկարում):
Ըստ տարածվող լուրերի, այսօր ականազերծման աշխատանքներ են սկսվել նաեւ Լոռու մարզի որոշ բնակավայրերում: Հիշեցնենք, 12 օր առաջ Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար բնակավայրերում կառավարությունը հայտարարեց սահմանագծման-սահմանազատման «պիլոտային» ծրագիր իրականացնելու մասին:
Այդ համայնքներում արդեն 12 օր է՝ բնականոն կյանքը կաթվածահար է: Փակ է Կիրանց-Ոսկեպար կամուրջը, մարդիկ պայքարում են ՀՀ իշխանության եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների դեմ, գիշերում են փողոցում, վրանների տակ:
Լոռու մարզպետը չի կիսում այն տեսակետը, որ Տավուշում այդօրինակ սահմանազատումը վտանգի տակ է դնում նաեւ Լոռու մարզի բնակավայրերը՝ դրանք դառնում են սահմանամերձ: «Լոռին խնդրահարույց չի դառնում, խնդրում եմ այդ ապատեղեկատվություն տարածողները զերծ մնան նմանատիպ շահարկումներից»,- ասաց Արամ Ղազարյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ