ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
ՀՀ Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է Արամ Ղազարյանին նշանակել ՀՀ Լոռու մարզպետ»,-ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։
--00—ՅՄ