ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Մինչև այսօր իշխանությունը մի բան է արել շատ հստակ ժամանակացույցով, դա եղել է միայն հողերի հանձնումը և ժողովրդին ահաբեկելը։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և ավելացրեց, որ այլ գործառույթ ներկայիս իշխանությունը չի կատարել։
«Մեր իշխանությունը այսօր փաստացի վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվության փոխանցողի՝ սուրհանդակի, այլ գործառույթ չի կատարում»,- ասաց նա։
Պետրոսյանի խոսքով, ՀՀ իշխանությունը շատ ավելի ուժեղ է ահաբեկում հայ ժողովրդին, քան դա պատկերացնում է Ադրբեջանի իշխանությունը։
Մանրամասները ՝ տեսանյութում։
--00—ԼՀ