ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը, որը նախօրեին քայլերթով Կիրանցից հասել էր Հաղարծին, առավոտյան Հաղարծինի եկեղեցում մասնակցում էր Սուրբ Պատարագի:
Պատարագից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակեց իր քայլերթը:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն իր խոսքում նշել էր՝ շարժումը մայիսի 9-ին կհասնի Երևան և պահանջներ կներկայացնի իշխանությանը:
--00—ԱՊ