ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Ապրիլի 24-ին՝ ժամը 11:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին, պոկվել և ավտոճանապարհի երթևեկելի հատվածում են հայտնվել 2 ծառ (մոտ 10 մ երկարությամբ և 40-70 սմ տրամաչափով), ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:
Փրկարաները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: