ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես համաձայն եմ մինչև նոյեմբեր պայմանագիր կնքելու խաղաղության գաղափարի հետ։ Դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք բանակցային հարթակներում համաձայնեցվել են և, իմիջիայլոց, հրապարակային են, արձանագրել Խաղաղության պայմանագրում, էս էլ ասում եմ, որ դավադրությունների և գայթակղությունների մեջ չընկնենք․ էդ սկզբունքները շարադրել և ստորագրել, ես համաձայն եմ էդ տրամաբանությանը, բայց եթե ես չեմ ասում, որ դա էս շաբաթվա վերջ ստորագրելու եմ, նշանակում է՝ դա տեղի չի ունեցել։ Հույս ունեմ՝ առաջիկայում Ալմաթիում նախատեսվող հանդիպմանը այդ առաջընթացը կարձանագրվի», - իր խոսքում նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ