ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:
Յըլմազն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իրականացված գործողությունը ռազմական հանցագործություն է:
«ՀԱՄԱՍ-ի կողմից Կատարի և Եգիպտոսի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ առաջարկների հաստատման հենց հաջորդ օրը Ռաֆահի ուղղությամբ հարձակում իրականացրած Իսրայելը հոկտեմբերի 7-ից հետո Պաղեստինի տարածքում իրականացրած ռազմական հանցագործությունների թվին ավելացրեց ևս մեկը»,-ասել է նա:
Ապա նաև հայտարարել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վաղ թե ուշ տալու է դրա (հանցագործության-խմբ.) պատասխանը:
Յըլմազը նաև հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ շարունակելու են անել ամեն հնարավոր բան, որպեսզի Իսրայելի կառավարությունը ստանա այն պատիժը, որին արժանացել է բոլոր նմանատիպ հանցագործությունների իրականացման արդյունքում:
Վերջինս իսրայելական կողմին մեղադրել է նաև միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ