Բերետները հարձակվեցին 24-ի լրագրողի վրա, Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Քիչ առաջ կարմիրբերետավորները հարձակվել են 24News-ի լրագրողի վրա, ինչի հետևանքով լրագրող Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ, քաղաքացիներն աղբամաններով փակում են փողոցները՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ։

Ոստիկանությունն ակցիա իրականացնողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառում՝ փորձելով բացել փակ փողոցները։

--00—ՅՄ