Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1711656436_befunky-collage-2

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

--00—ՅՄ