ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Ժնև։
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Միլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են պատգամավորներ Էլնուր Ալլահվերդիևը, Սոլթան Մամեդովը, Սեվիլ Միքայիլովան, Քյամրան Բայրամովը, Ամինա Աղազադեն, Շահին Իսմայիլովը և Սաբինա Հասաևան, ինչպես նաև խորհրդարանական ապարատի ղեկավար Ֆարիդ Հաջիևը և այլ պաշտոնյաներ:
Ժնևի միջազգային օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել են ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Գալիբ Իսրաֆիլովը, պաշտոնատար այլ անձինք։
Նախատեսված են նաև հանդիպումներ մի շարք խորհրդարանների խոսնակների և պատվիրակությունների ղեկավարների հետ։
--00—ՅՄ