Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

photo_2024-10-16_10-40-27

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարեւորությունը երկու երկրների համար:

Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը եւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին:

--00—ՅՄ