Բրյուսելում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի ընտրություններին առաջադրված հայ թեկնածուների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1137477

Բրյուսելում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայում կայանալիք շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններին առաջադրված հայ թեկնածուներ Աննա Հովսեփյանի, Արմինե Հարեյանի, Նիկոլյա Դավիթյանի, Լիաննա Դավթյանի և Գայանե Բերտրանի հետ:

Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի փոխանցմամբ` դեսպան Բալայանը թեկնածուներին է ներկայացրել Հայաստանի քաղաքական և սոցիալական դրությունը, տարածաշրջանային քաղաքական մոտեցումները, անդրադարձել է բռնի տեղահանված արցախահայության կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին և Ադրբեջանի հետ սահմանագծման գործընթացին:

Դեսպան Բալայանի խոսքով` Բելգիայի առաջիկա ընտրություններին հայազգի պատգամավորների այսչափ ներկայանալի մասնակցությունը հայ համայնքի 100-ամյա ինտեգրացիայի վառ արտացոլումն է, ինչը պետք է տեսանելի և հնչեղ լինի ողջ հայության շրջանակներում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ