ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Թավրիզում մեկնարկել է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Սգո արարողություններից հետո Իրանի նախագահի մարմինը կտեղափոխեն հայրենի Մաշհադ քաղաք, որտեղ մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորությունը։
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում, որից հետո հաղորդվեց, որ ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են, այդ թվում՝ Իրանի նախագահը։
Բացի Ռայիսիից, ուղղաթիռում եղել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը:
--00—ՅՄ