ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Հաջողության հեռանկար տեսնում եմ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու է, ուրիշ ի՞նչ անի, ուրիշ տարբերակ ունե՞ք առաջարկելու, այլ տարբերակ գոյություն չունի։ Այս մասին արցախցիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Խոսելով արցախցիների հետ հանդիպման մասին Սրբազանը նշեց, որ այն ավելի զգացական նշանակություն ուներ․ «Այո, երկար ժամանակ է մենք տեղ-տեղ հանդիպումներ ունենում ենք բոլորի հետ, բայց հավաքական իմաստով երբեք առիթ չի եղել հանդիպել։ Եվ հետո, այն հարցերը, որոնք առնչվում են ուղղակիորեն իրենց, հայաստանյան իրականության մեջ ապրելուն, դրանց մասին ենք խոսել, դրանց լուծումների մասին, Արցախ վերադառնալու հնարավորության մասին։ Այդուհանդերձ, մենք այդ բոլոր գործիքներին չենք տիրապետում, այդ գործիքներն իշխանության ձեռքում են»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ