ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր կմեկնի Իրան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ասադովը Թեհրանում կմասնակցի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանի և նրանց ուղեկցող այլ անձանց հրաժեշտի պաշտոնական արարողությանը։
Ասադովի պատվիրակության կազմում Իրան է մեկնում նաև արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
--00—ՅՄ