Պատրաստ ենք կոմունիկացիաների բացմանը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի. Ադրբեջանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

699565_src

Ադրբեջանը պատրաստ է հաղորդակցությունների բացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

«Ադրբեջանական կողմը շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, բայց դա կախված է ոչ միայն մեզանից։ Մենք պատրաստ ենք սկսել գործընթացը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի»,-ասել է նա։

--00—ՅՄ