ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ «Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:
Գուշակեք, թե ինչու.
Պատասխանը պարզ է՝ ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ - 24.000 դրամ Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»:
--00—ՅՄ