ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Մայիսի 23-ին ընդունել եմ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին, հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին:
Հանդիպմանն անդրադարձել ենք նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցերի»:
--00—ՅՄ