Օձունի հանգույցից բեռնատարներով խոշոր քարեր են տեղափոխվում Ալավերդու Թումանյան փողոց և լցվում Դեբեդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

l-7x0wh-1367x797z-0.5747

Օձունի հանգույցից բեռնատարներով խոշոր քարեր են տեղափոխվում Ալավերդու Թումանյան փողոց, որոնք լցվում են Դեբեդ՝ ջրի՝ ճանապարհի հիմքին հարվածի ուժը մեղմելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Այս հատվածում ճանապարհի կեսը փլուզված է, և ռիսկ կա, որ գետն ավելի կփորի ճանապարհի մնացած հատվածի հիմքը՝ առաջացնելով փլուզման նոր վտանգ։

Սա ժամանակավոր և հրատապ միջոցառում է, մինչև կմեկնարկի ճանապարհի վերականգնման, հիմնանորոգման աշխատանքը»,- գրել է նա:

--00—ՅՄ