Նախկինում էլ են ջրհեղեղներ եղել Ալավերդիում և Տաշիրում ու ջրի ավելի մեծ ծավալներով․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ալավերդիում և Տաշիրում ինձ տեղեկացրին, որ այդ հատվածներում նախկինում էլ են ջրհեղեղներ եղել։ Պարզվեց՝ պաշտոնական արձանագրված տվյալներով Տաշիրում արձանագրվել է 1972 թվականին և 1983 թվականին, հետաքրքիր է՝ այդ հեղեումների ընթացքում ջրի ծավալներն ավելի շատ են եղել, քան երեկվանը։ Այսօր այս մասին Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ալավերդիում, Դեբետ գետի ավազանում մի ջրհեղեղ արձանագրվել է 1959 թվականին, իսկ երկրորդը՝ 1966 թվականին։ Էս առումով պետք է վերլուծենք, փլուզված հատվածների ինժեներական հատվածների մասին աշխատանքները հասկանանք, տեսնենք ինչ ունենք վերանայելու», - իր խոսքում նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ