ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Այսօր մայրաքաղաքում և հանրապետությունում տեղի ունեցած բողոքի անհնազանդության ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ընդհանուր՝ 289 քաղաքացի, որից 284-ը ազատ են արձակվել, 1-ը ձերբակալված է, մյուս 4-ը շարունակում են մնալ ոստիկանական բաժանմունքներում մինչև ժամը լրանալը: Այս մասին 24News-ը տեղեկացավ ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Սրբազանի կոչով ՀՀ ողջ տարածքում տեղի են ունեցել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ Քաղաքացիները փակել են փողոցները՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ։
--00—ՅՄ