1918-ի մայիսի 28-ը ապացույցն է, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ իրական Հայաստան պետություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

7b87e179b5c005387805476ffe15b31d_M

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «1918թ. մայիսի 28-ն անժխտելի ապացույցն է այն բանի, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ հենց իրական Հայաստան պետություն, եթե որպես ելակետ առկա է կամք՝ ոչ ձեռնտու իրողությունները փոխելու, այլ ոչ թե դրանց հետ հաշտվելու և հանձնվելու։

Հայաստանի Հանրապետության գոյությունն իսկ պատմականն իրական դարձնելու մասին ասք է, անհաշտ և առանց հանձնվելու պայքարով իրողությունները փոխելու պատմություն»։

--00—ՅՄ