ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Սարդարապատի հաղթական հերոսամարտից 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։ Այս մասին հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
«Հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդիկ արգելափակում են Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը հուշահամալիր: Եվ իհարկե իշխանությունները , հատկապես վարչախմբի ղեկավարը , ոչ մի մեղք չունեն: Նրանք խիստ զբաղված են. ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում»,- գրել է նա:
--00—ԼՀ