Ջրհեղեղից փրկված հղի կնոջը կեսարյան հատում են կատարել, ծնվել է առողջ տղա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

քկ

Ալավերդու ԲԿ-ից հայտնում են․

«Տեղացած հորդառատ անձրևներից առաջացած փլուզումների հետևանքով, Ախթալա քաղաքից հղի Գ. Խաչատրյանին մեծ դժվարությամբ Ախթալայի ԱԿ կողմից կազմակերպվել է տեղափոխում մինչև Ջիլիզայի անցակետ, որտեղից Ալավերդու Բժշկական Կենտրոն ՓԲԸ ամենագնաց շտապ օգնության բրիգադան դիմավորել և տեղափոխել է Ալավերդու ԲԿ։ Պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել է կեսարյան հատում, ծնվել է 3760 քաշով և 53 հասակով առողջ տղա։ Մայրն ու նորածինը գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ առողջ ու անվնաս»։

 --00—ԼՀ