Փաշինյանը բացատրում է, թե ինչու բերետները փակեցին Վեհափառի ճանապարհը Սարդարապատում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Երբ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել՝  արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երեկ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Երբ ոստիկանները ստացել են հավաստիացում, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովել են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ