ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020-2023 թվականներին Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգներ են եղել, սակայն կառավարությանը հաջողվել է այդ սպառնալիքները կառավարել և չեզոքացնել կարճաժամկետ և միջնաժամկետ իմաստով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
«Ես խորհրդարանական ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ եթե մենք 1–2 տարի կարողանանք ապահովել մեր պետության գոյությունը, մեր պետության գոյությունը կապահովենք երկարաժամկետ կտրվածքով»,–հիշեցրեց վարչապետը:
Ըստ նրա՝ 2023–ի բյուջեի կատարման հաշվետվության կատարողականի առումով սա ամենակարևոր արձանագրումն է՝ հաշվի առնելով, որ բյուջեն ֆինանսական, հաշվապահական փաստաթուղթ չէ, այլ ապահովում է բովանդակություն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ