ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք պատրաստվում է հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր հետ հանդիպելու համար կա ընթացակարգ և ձևաչափ։
«Ես քաղաքացիների և տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ։ Եվ ինձ հանդիպելու ընթացակարգ և ձևաչափ կա։ Ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար, դա կարող են ազատ անել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը։
--00—ԼՀ