Այրում կայարանի մոտ գտնվող երկաթուղային կամուրջը կվերափոխվի և կծառայի բեռնատար ավտոմեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

1138325

Այրում կայարանի հարակից հատվածում գտնվող պահածոների գործարանի մատակարարման համար նախատեսված երկաթգծային չաշխատող կամուրջը կվերափոխվի և կծառայի բեռնատար ավտոմեքենաների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։

Նախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում գործընկերների հետ։

«Հաշվի առնելով, որ Այրում կայարանից դեպի Ալավերդի կապը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջի՝ բեռները երկաթգծով կտեղափոխենք մինչև Այրում կայարան, որի հարակից հատվածում կա մի երկաթգծային կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել և երկար ժամանակ չի աշխատում։ Հիմա այդ երկաթգծային կամուրջը վերափոխում, դարձնում ենք բեռնատարների համար նախատեսված կամուրջ։ Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում աշխատանքները կավարտվեն և այդ կամուրջը կծառայի, որպեսզի բեռնատարները անցնեն գետի մյուս կողմ, Այրում կայարանից բարձեն տարբեր տեսակի բեռներ, այդ թվում՝ վառելիք և մատակարարեն Հայաստանով մեկ։ Այս սխեման առաջիկա օրերին կաշխատի»,- նշեց Սանոսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ