ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու միջազգային կառույցներ:
«Արենպրես»-ի հետ զրույցում հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի վարիչ Սերգեյ Սահակյանը նշեց, որ բնական աղետի լուրը ստանալուն պես իրենց ընկերության աշխատակիցները՝ նախագահի գլխավորությամբ ժամանեցին Ալավերդի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակադրությամբ, ինչպես նաև պարզելու, թե «Կարմիր խաչ»-ն ինչով կարող է օժանդակել տեղի ազգաբնակչությանը:
«Մեր ընկերությունը, հանդիսանալով հումանիտար ոլորտում պետությանն աջակցող կառույց, չի կարող նման պահերին չլինել կառավարության կողքին: Տեղում ծանոթանալով իրավիճակին և խորհրդակցելով Ալավերդու քաղաքապետարանի ու հանձնաժողովի անդամների հետ՝ առաջնային կարիքները հոգալու համար մեզ խնդրեցին տրամադրել բանվորական աշխատուժ: Մայիսի 27-ից հայկական «Կարմիր խաչի» կամավորները ժամանեցին Ալավերդի և մինչ այս պահն առավոտից երեկո աջակցում են համայնքի բնակիչներին տարբեր աշխատանքներում: 25-30 կամավորներ նախապես հաստատված հերթափոխությամբ ընդգրկված են ընթացիկ աշխատանքներում: Կամավորները եկել են տարբեր մարզերից ու Երևանից: Հերթափոխությունը կատարվում է յուրաքանչյուր երկրորդ օրը: Այդպես կլինի այնքան ժամանակ, որքան պահանջվի»,- ասաց Սահակյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ