ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ընթացիկ տարվա մայիսին հեղեղումներից տուժել է Հայաստանի Լոռու մարզի 6 խոշորացված համայնքի 1140 բնակիչ։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։
«Մասնակի կամ ամբողջովին վնասվել է 251 բնակելի անհատական տուն ու բնակարան։ Տուժել է նաև 124 տնտեսվարող։ Բացի անշարժ գույքից, վնասվել են նաև տրանսպորտային միջոցներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 166»,-մանրամասնեց Ղազարյանը՝ հավելելով, որ հեղեղումների հետևանքով մեծ վնասներ են պատճառվել նաև գյուղատնտեսությանը՝ տնամերձ այգիներին, մի շարք բնակավայրերում էլ գետը քշել է տնամերձերում պահվող անասուններին։
Մարզպետի գնահատմամբ՝ ահռելի են եղել ենթակառուցվածքների վնասների ծավալները․ մոտ 42 հատվածներում ճանապարհները մասնակի կամ ամբողջությամբ վնասվել էին, ամբողջությամբ վնասված ճանապարհները 5-ն են։ Մասնակիորեն վնասվել էին նաև 20 կամուրջ, իսկ 4 ավտոմոբիլային կամուրջ ավերվել էին ամբողջությամբ։
Մանրամասն՝ սկզզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ