Աննա Հակոբյանը ամուսնու ծննդյան օրը գնում է Գյումրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ն.j

«Հրապարակի» տեղեկություններով, վաղը` հունիսի 1-ին, իր ամուսնու ծննդյան եւ Երեխաների պաշտպանության օրը վարչապետի կինը` Աննա Հակոբյանը մեկնելու է Գյումրի` մասնակցելու բարեգործական համերգի: Նա այցելելու է Գյումրիում գտնվող Էմիլի Արեգակ հաշմանդանություն ունեցող երեխաների խնամքի կենտրոն, որը վերջերս է վերանորոգվել։ Ուշագրավ է, որ վաղը Գյումրիում է լինելու նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։ Նշենք, որ Սրբազանի համախոհները Գյումրու մուտքի մոտ դիմավորելու են նրան։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Սրբազանի այցի հետ կապված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը խորհրդակցության է հրավիրել համախոհներին` քննարկելու վաղվա անելիքները, շարժման անդամներին Գյումրիում պատշաճ ընդունելու և այլ կազմակերպչական հարցեր։

--00—ԼՀ